Wednesday, November 5, 2008

Կեցցե ուսանողը!

=Հաշվի առնելով ուսանողների բողոքներն ու դիմումները համալսարանի ռեկտորին ՈւԽ նախագահի կողմից ուղարկվել է նամակ, որում բարձրացված են հետևյալ չլուծված և նոր առաջացած հարցերը.
  • Ուսանողների աշխատելու իրավունքը,
  • Դասախոսների հաճախակի բացակաները և մագիստրատուրայի ուսումնական պլանի` ուսման վարձի հետ անհամապատասխանությունը,
  • Ուսանողների անհարկի բացակա դնելը դասից դուրս հանելուց հետո,
  • 4-րդ և 6-րդ կուրսերի պետական քննությունները,
  • Դիպլոմների հանձման արարողությունը,
  • “Պարտադիր” կոնֆերանսների անցկացումը,
  • Գրադարանի աշխատանքային ժամերը
 Ռեկտորն այժմ զբաղված է այս խնդիրների ուսումնասիրմամբ: Հարցերի պատասխանները ստանալուն պես կփոխանցվեն ուսանողներին: Մի հապաղեք ցանկացած բացասական երևույթի հանդիպելու պարագայում դիմել Ուսխորհուրդ` համաձայնեցված գործողությունների համար: >(ստացվել է համալսարանական մեիլերին):

Շարժումը ողջունում է այս քայլը և հույս հայտնում, որ լուծումները չեն լինի հիասթափեցնող, իսկ ռեկտորը կդրսևորի որոշակի <վերաբերմունք>:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում ուսանողներին լինել ակտիվ և ներկայացնել իրենց հուզող խնդիրները: 

Կեցցե ուսանողը!

Միևնույն ժամանակ ուշադրության ենք ներկայացնում հետևյալ բացասական երևույթները.

  • պրոյեկտորի օգտագործման նոր սահմանափակումները ավելորդ քաշքշուկներ են առաջացնում նախաքննական շնորհանդեսների (Power Point Presentation) ներկայացման ժամանակ,
  • դասացուցակներում նշված լսարանները հաճախ ստիպում են դասից մինչև 20 րոպե կորցնելուն <ումն է լսարանը> հարցը լուծելիս

Saturday, November 1, 2008

Անհաջող պարտադրվող կոնֆերանսների համար մեղադրում են պարտադրված ուսանողներին

Նոյեմբեր ամիսը ցածր կուրսեցիների համար սկսվեց պաշտոնական մուննաթով ու վարչակազմի` սեփական սխալների համար ուսանողներին փնովելով:

Բանն այն է, որ համալսարանը կազմակերպել է <մասնագիտությունների կոնֆերանս> վերտառմամբ կոնֆերանսների շարք, որը գովազդվել է նաև ռադիոյով, հրավիրվել են ինչ-որ պաշտոնյա և ոչ պաշտոնյա անձինք, իսկ դահլիճում գլխաքանակ լրացնելու համար ստիպողաբար, ներկա-բացակա կիրառելով բերել երեկոյան դահլիճը լցրել են ցածր կուրսեցիներով, իսկ վերջիններս հետաքրքրված չլինելով դրանով, լինելով բռնի բերված` չեն արդարացրել ռեկտորի սպասումները, ինչը շատ բնական երևույթ է: Համաժողովների մասնակիցները պատմում են, որ դրանք անցել են մեծամասամբ ձանձրալի, տեխնիկական թերություններով, համակարգչի և պրոյեկտորի վատ աշխատանքով, կազմակերպչական թերացումներով: Իսկ այս ամբողջ <ձանձրույթը> իր կաշվի վրա է զգացել ուսանողը, որը իր բան ու գործը թողած ստիպված ներկա է գտնվել այս ժողովներին, որ բացակա չստանա:

Թերևս ռեկտորը ընդունեց կազմակերպչական թերացումները և խոսք տվեց, որ իրենք կփոխեն համաժողովների կազմակերպման ձևը և ոճը: Մեզ մնում է հուսալ, որ նոր ձևերում չեն կիրառվի ուսանողներին ճնշելու տարրեր: