Monday, October 27, 2008

Նորից աշխատանքի հետ կապված խնդիրներ կամ պարտադրվող սոցիալական աջակցություն

Ինչպես հայտնի է, ռեկտոր Անն-Մարի Շլոսերը ուսխորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ աշխատելու համար վատթարացնող պայմաններ սահմանող իր որոշման հարցով ասել էր, որ այս {որոշումը չի բացառում ուսանողների աշխատելու հնարավորությունը, և բացառիկ դեպքերում ուսանողները կարող են աշխատել համալսարանում սովորելուն զուգահեռ: Նման հնարավորության ընձեռման հիմք կարող են հանդիսանալ ուսումնական վարձը վճարելու նպատակով աշխատանքը և ուսանողի ընտանիքի սոցիալական պայմանների պատճառով աշխատանքի անհրաժեշտությունը: Ամեն դեպքում ուսանողը պետ է հիմնավորված դիմում ներկայացնի` նշելով առկա հանգամանքները}: Ինչևէ, երբ ուսանողը դիմում է ներկայացնում` բերելով անհրաժեշտ հիմնավորումները, նրա ձեռքն են տալիս սոցիալական օգնության դիմումի մի ձև, իբր ինչ-ինչ հիմնադրամների կողմից, թե սոցիալական ծրագրերից դրամական աջակցություն ցուցաբերելու համար:

Ինչևէ, ուսանողին ստիպում են ընկնել փարոս: Բերենք մի քանի կետ սոցիալական օգնության դիմումի ձևից, որպեսզի ընթերցողը ավելի լավ պատկերացում կազմի իրավիճակի մասին. {Ներկայացվելիք հավաստիացնող փաստաթղթեր.

  1. Նամակ դիմում` ռեկտորի անունով պատճառաբանելով խնդրանքը
  2. Տեղեկանք աշխատավայրից ընտանիքի բոլոր անդամների համար (ծնողներ, եղբայրներ և քույրեր...) նշելով աշխատավարձի չափը
  3. Տեղեկանք ընտանիքի կազմի մասին (համայնատիրություն, ժեկ)
  4. Թոշակի գրքույկների պատճեն
  5. Տեղեկանք եղբայրների և քույրերի ուսաման մասին
  6. Մահվան վկայական
  7. Ամուսնալուծության վկայական
  8. Հաշմանդամության վկայական
  9. Փարոսի գրքույկ
  10. Այլ}

Ստացվում է` ուսանողը անգամ կարող է լինել պետական նպաստառու կամ կենսաթոշակառու, կամ էլ մի դժբախտ պատահարի զոհ, բայց նրան էլի չի թույլատրվի աշխատել... Մյուս կողմից, սա մի այնպիսի բարդ ընթացակարգ է, որ դժվար թե այդքան {մատչելի} լինի ուսանողին: Իսկ ուսանողի դիմումը մերժվում է:

Ավելին, ինչպես երևում է, այս գաղափարի հեղինակները լավ չեն պատկերացնում ՀՀ սոցիալական պաշտպանության դաշտը և ստիպում են ուսանողին ներքաշվել ավելորդ քաշքշուկների մեջ...

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դիմող ուսանողի {բուռն էին դրել} այս փաստաթուղթը սեպտեմբերի 20-ից հետո, այնինչ փաստաթղթում պարզ նշված է {գործերը լրացված հանձնել Գլխավոր քարտուղարություն ամենաուշը սեպտեմբերի 20-ին ժամը 15-ին}:

Այսքանի փոխարեն կարելի էր լինել մի քիչ {ճշտախոս}  և {ուղիղ}, և ուսանողին պարզապես ասել հետևյալը. {դու կարող ես դիմել աշխատանքի թույլտվություն ստանալու համար, բայց մենք կմերժենք, ու մի այնպիսի բան կառաջարկենք, որ հրաժարվես}:

Հետաքրքիր է, իսկ կա արդյոք աշխատանքի հարցով գոնե մի բավարարված դիմում...

Sunday, October 12, 2008

Ուսանողի օգտին, թե... չհիմնավորված բացատրություն!

Ռեկտոր Անն-Մարի Շլոսերի տված պարզաբանումը, թե դասախոսներին բաց թողած դասերը լրացնելը արգելելը, այսպես ասած, կատարվում է ի օգուտ ուսանողի, այդպես էլ այդ օգուտը չտեսանք... 

Դասախոսների չլրացվող բացակայությունների կամ ուշացումների արդյունքում <<ջուրն է լցվում>> ուսանողի վճարած գումարները, քանի որ ուսանողը վճարում է նաև դասաժամի համար: 

Ռեկտորի այս <<օգտակար>> որոշումը այնքան <<հանճարեղ է>>, որ կամ մի դեպքում դասավանդումը հետ է մնում ծրագրից, ուրեմն` ծրագիրը մնում է չիրագործված, կամ էլ` քննություններից առաջ դասախոսը ստիպված է լինում այնպես ծանրաբեռնել ուսանողին, որպեսզի ծրագիրը հասցվի իր ավարտին, թեև անորակ...

Բացակայել կարող են բոլորը: Բոլորի հետ էլ պատահում է, այդ թվում` բարեխիղճ և շատ լավ դասախոսների հետ... Սակայն անհրաժեշտ է լրացնել բաց թողածը պատշաճ ժամկետներում: 

Ինչևէ, ռեկտորի այս որոշմանը դեմ են ինչպես ուսանողները, այնպես էլ շատ դասախոսներ...

Դասախոսին բերման ենթարկել!

Իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսում <<Եվրոպական Համայնքներ>> դասավանդող դասախոսը արդեն չի ներկայացել 5-րդ դասին: Ֆակուլտետի ուսանողները դասախոսին <<դեմքով էլ չեն ճանաչում>>, քանի որ դեռևս ոչ մի դասի չի ներկայացել: Հիշեցնենք նաև, որ արգելված է լրացնել բաց թողնված դասերը, ինչը նշանակում է, որ դասախոսի նման վարքագծի արդյունքում տուժում է կրթությունը, հետևապես և` ուսանողը! 

Իրավունք ունենք պահանջելու.

  1. դասախոսին բերման ենթարկել
  2. փոխել դասախոսին
  3. վերադարձնել վճարած գումարները

Նշենք նաև որ նման վարքագիծ հարիր չէ ոչ մի դասախոսի, այդ թվում` դեկանին...

Friday, October 3, 2008

Ոչ ադեկվատ սանկցիաներ

Չափերն ու իրավասություները անցնելու դեպքերը մեր համալսարանում նոր երևույթ չէ: <Ուսանողին բացակա են դնում տնայինը չկատարելու համար, կամ դասից դուրս հանում ու բացակա նշանակում>-այսպես են բնորոշում իրավիճակը ուսանողները: 

Նման ոչ ադեկվատ սանկցիաների կիրառումը դատապարտելի է! Համալսարանի վարչակարգը պետք է խիստ միջոցներ ձեռնարկի նման դեպերը անթույլատրելի դարձնելու համար!

Տնային աշխատանքը չկատարելու համար չի կարելի դնել բացակա! Դա ուսանողի իրավունքների ոտնահարում է!

Ուշադրություն!

Ուսանողի արժանապատվության ոտնահարման մասին հաղորդումները շարունակվում են: Սա մասնավորապես վերաբերվում է 2-րդ կուրսում կատարված միջադեպին` կապված համալսարան հրավիրված հյուրի <ոչ պատշաճ> արտահայտության հետ: Արդեն իսկ կատարվում են մանրամասների ուսումնասիրություններ: Բոլոր նրանց, ում վրա տվյալ դեպքը ազդել է, կամ ում հայտնի են մանրամասներ, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել այդ մասին շարժմանը: Կարող եք գրել նաև այլ դեպքերի մասին, եթե այդպիսիք ձեզ հայտնի են: Մեր` ուսանողներիս շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ և հավաստի տեղեկություն: 

Մի հապաղեք, գրեք!   

ufar.protest@gmail.com