Saturday, November 1, 2008

Անհաջող պարտադրվող կոնֆերանսների համար մեղադրում են պարտադրված ուսանողներին

Նոյեմբեր ամիսը ցածր կուրսեցիների համար սկսվեց պաշտոնական մուննաթով ու վարչակազմի` սեփական սխալների համար ուսանողներին փնովելով:

Բանն այն է, որ համալսարանը կազմակերպել է <մասնագիտությունների կոնֆերանս> վերտառմամբ կոնֆերանսների շարք, որը գովազդվել է նաև ռադիոյով, հրավիրվել են ինչ-որ պաշտոնյա և ոչ պաշտոնյա անձինք, իսկ դահլիճում գլխաքանակ լրացնելու համար ստիպողաբար, ներկա-բացակա կիրառելով բերել երեկոյան դահլիճը լցրել են ցածր կուրսեցիներով, իսկ վերջիններս հետաքրքրված չլինելով դրանով, լինելով բռնի բերված` չեն արդարացրել ռեկտորի սպասումները, ինչը շատ բնական երևույթ է: Համաժողովների մասնակիցները պատմում են, որ դրանք անցել են մեծամասամբ ձանձրալի, տեխնիկական թերություններով, համակարգչի և պրոյեկտորի վատ աշխատանքով, կազմակերպչական թերացումներով: Իսկ այս ամբողջ <ձանձրույթը> իր կաշվի վրա է զգացել ուսանողը, որը իր բան ու գործը թողած ստիպված ներկա է գտնվել այս ժողովներին, որ բացակա չստանա:

Թերևս ռեկտորը ընդունեց կազմակերպչական թերացումները և խոսք տվեց, որ իրենք կփոխեն համաժողովների կազմակերպման ձևը և ոճը: Մեզ մնում է հուսալ, որ նոր ձևերում չեն կիրառվի ուսանողներին ճնշելու տարրեր:

3 comments:

Anonymous said...

ԵՎՍ ՄԵԿ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ...

Այսօր իբր թե ուղեցել են 2-րդ կուրսերում դաստիարակչական աշխատանք կատարեն, բայց ավելի շատ կարծես թե ԻՆՔՆԱՄԵՂԱՅԱԿԱՆՈՎ հանդես գային, ԹԵ ճիշտ է շաբաթ օրվա կոնֆերանսը ուներ իր թերացումները, բայց դուք էլ ձեզ կարգին չէիք պահում..
ԱՅ ՀԱՐԳԵԼԻՆԵՐՍ,մեր համապատասխան վերաբերմունքը միշտ պայմանավորված է ձեր տված գիտելիքի, կամ կազմակրեպած ինչ-որ միջոցառումների տնազի ԱՐԺԱՆԻ.
կարճ ասած` KAKOI PRIVET TAKOJ ATVET

Համ էլ այդ ի՞նչ կոնֆերանսներ եք կազմակերպում ես հիմա չեմ հասկանում դա կոնֆերա՞նս է, թե՞ դաս, եթե կոնֆերանս է ապա ինչո՞ւ են ներկա բացակա անում, եթե դաս է ապա ինչո՞ւ են ռադիոյով հայտարարում, տարորինակ մարդիկ են երեւի ուզում են մի կրակոցով երեք կուրս պառկեցնեն, ախր հերիք չի մանկական, եւ պարզունակ խորամանկություններ անեք, կարծում եք , չենք հասկանում ...

Ձեր մոտ դա որպես դաս եք գարնցում, բայց դասախոսին գումար չեք տալիս, այդ գումարը չգիտեմ ում գրպանն է գնում, համ էլ միշտ հյուրեր եք հրավիրում, որ կարողանաք ասեք տեսեք, թե ինչպիսի ակտիվ կյանք է ՀՖՀՀ-ի ներսում, հյուրերն էլ չգիտեն, որ դա դաս է, եւ իրենց հաշվին համալսարանը փող է աշխատում, միամիտ-միամիտ գալիս են.

*Մալադեց :( իրոք որ մի կրակոցով
-համ դասաժամ եք ուսանողի հաշվին գրանցում,(այսինքն վարձից հանում եք)
-համ ձրի դասախոս եք ճարում,
-համ էլ լավ գովազդ եք կազմակերպում.
ՈՎ ՉԻ ՈՒԶԻ ՈՐ...

Խեղչճ նախկին ուսանոներին էլ կանչում եք, գալիս են Լիոնիդ Ենգիբարյանի օրն են ընկում, գնում են, էլ դրանք ով գիտի ռիսկի կդիմեն նման հարցերում... :)

ԿԱՄ կարող է մի գեղեցիկ օր ասեն որ այդ դասից էլ պետք է քննություն լինի :)

Anonymous said...

ANnormal karavarman annormal ardjunqnery

MArd el ajdqan agah klini!!!

Anonymous said...

to ski dranc inchn a hajogh vor CONFERANCEN el hajogh lini....

mi mard vor asum e te chem toghni dasaxosy vor dasy lracni vor iren patjem, ajd mardy voch miajn rektor petq e chlini, ajl naev ir mtavor harcerov petq e zbaghvi, nman annormalutiun miajn FRANSUHINERI KARTSH UGHEghnerum e tsagum.