Thursday, September 25, 2008

Ուշադրություն! Միավորվենք և ասենք մեր <չէ>-ն աշխատանքի արգելմանը

Ուսանողներ! Համալսարանի այն նոր կարգը, որի համաձայն այսուհետ չի թույլատրվում հարգելի համարել աշխատանքի հետևանքով բացակայությունները, չի բխում մեր շահերից. պատճառների մասին բազմիցս առիթ ենք ունեցել նշելու հենց այս կայքում!

Խնդիրը վերաբերվում է յուրաքանչյուր ուսանողի, այլ ոչ թե միայն աշխատող ուսանողներին! Այս կարգը վերաբերվում է բոլորին: Ուսանողը կարող է դեռ չունենալ աշխատանք, կամ չունենալ աշխատելու կարիք, սակայն, ոչ ոք չի կարող համոզված լինել, որ դա չի առաջանա ապագայում! Հետևապես, սա իսկապես վերաբերվում է յուրաքանչյուր ուսանողի! 

Ուրեմն միացեք! Դիմում ենք համալսարանին, որ չեղյալ հայտարարի այս չարաբաստիկ որոշումը և նախկինի պես չստեղծի ուսանողների` իրենց հացը վաստակելու, ընտանիքը պահելու կամ ուսման վարձը վճարելու նպատակով աշխատելու համար խոչընդոտներ: Կազմակերպվում է ստորագրահավաք! Որոշ կուրսերում այն արդեն սկսվել է!

Միացեք!

Դիմումի տեքստին ծանոթանալու համար սեղմեք այստեղ  

2 comments:

Anonymous said...

միավորվենք ԱՅՈ սա հիանալի առաջարկ է, միայն մնում է մեր միասնությունը լինի, եվ մենք մետս ույ կդառնանք.

Anonymous said...

Միավորվենք! ԱՅՈ՛, սա հիանալի առաջարկ է, միայն մնում է մեր միասնությունը լինի, եվ մենք մեծ ուժ կդառնանք. Ու ոչ միայն այսպիսի մանր հարցեր կլուծենք.