Tuesday, September 30, 2008

Եվ ինչպես միշտ կիրառումը առաջացնում է խնդիրներ...

Ինչպես միշտ մի բան ասում են, մի ուրիշ բան անում: Ռեկտոր Անն-Մարի Շլոսերի պարզաբանումները աշխատանքի հետևանքով բացակայությունների հարգելի լինելու հարցը մնաց այդպես էլ կախված օդում: Արդեն ստանում ենք առաջին բողոքները, որ ռեկտորը խախտել է իր իսկ կողմից մատնանշված պայմանները: 

Մերժում է ստացել մի ուսանող, որը երկու զավակների մայր է և որի համար աշխատանքը, բնականաբար, կենսական խնդիր է: Մերժում է ստացել նաև մեկ այլ ուսանող, որը աշխատում է երկրորդ կուրսից ի վեր, և որի աշխատանքը, բնականաբար, ակնհայտորեն, կենսական խնդիր է: Ինչևէ, դեպքերը շատ են:

Մյուս կողմից, այն որ գործատուի և համալսարանի միջև պետք է համաձայնեցվի օրերի բաշխումը, խեղճ ուսանողների համար նոր գլխացավանքներ է առաջացնում: Կամ արդյոք ռեկտորը կանխատեսել է այն հանգամանքը, որ նման քաշքշուկները կարող են առավել ևս վատ անդրադառնալ ուսանողի աշխատանքային հարաբերություններում? Եվ ինչու հանկարծ ուսանողը պիտի ներքաշվի նոր քաշքշուկների մեջ, նորից, նոր առիթներով քայքայի իր երիտասարդ ներվերը...

Պարզ է մի բան, ռեկտորից պետք է պահանջել գրավոր պարզաբանումներ բոլոր հարցերի վերաբերյալ: 

Նշենք նաև որ աշխատանքի բացակաների հարգելի լինելու հարցի հետ կապված ստորագրահավաքը շարունակվում է: Ուսանողական շարժումը կոչ է անում չհապաղել և տեղի չտալ մինչև ամեն ինչ հստակեցվի պատշաճ մակարդակով և դրվի պատշաճ հիմքերի վրա:

Եթե հայտնվել եք նման իրավիճակում, ստացել եք մերժում աշխատանքի մոտիվով բացակայությունները հարգելի համարելու հարցով և կարծում եք, որ դա չի արտահայտում ձեր շահերը, դիմեք ուսանողական խորհուրդ կամ գրեք հենց այս կայքին! 

6 comments:

Anonymous said...

Joxovurd jan, sa der kareli e inch vor dzevov haskanal(de giteq eli), bajc mi hat najeq mer krtutjan vorakin--es ur enq hasel!!!
Inch vor meky texjak e 2rd kursi masnagitakan konferansneric? Qich chi hravirum en mardkanc, voronq chgiten inchic xosel, mi hat el ajd mardik viravorum en mer usanoxnerin(girq chkardacoxnery mtacel chgiten, orinak du!!). Lav, entadrenq chen karoxanum hetaqrqir kazmakerpel, ba nman jamanakavatcharutjan hamar bacaka xi en dnum????

Anonymous said...

Ուսանողի հանդեպ նման վերաբերմունքը արժանի է պարսավանքի` անկախ այն հանգամանքից, թե որ ուսանողին է վերաբերվում, կամ ինչ պայմաններում է ասվել: Յուրաքանչյուր ոք ունի կարծիքի և արտահայտվելու իրավունք, և ոչ ոք իրավունք չունի վիրավորել կամ ինչ որ ձևով նվաստացնել ուսանողին իր արտահայտած մտքի համար:
Ավելին, եթե համալսարանում տեղի է ունեցել նման դեպք, ապա այն վերաբերվում է յուրաքանչյուրին: Ուստի կոչ ենք անում իրավունքի նման ոտնահարումից տուժած ուսանողին, կամ որևէ վկայի տեղեկացնել մանրամասների մասին ուսումնական խորհրդի որևէ անդամի, կամ գրել ufar.protest@gmail.com հասցեով: Մենք կպահանջենք, որ նման մարդիկ այլևս չհրավիրվեն մեր համալսարան և որ համապատասխան պաշտոնական արձագանք ուղարկվի ուսանողի հետ շփվել չիմացող անձին:

Կեցցե ուսանողը!
PS

Anonymous said...

Ցավոք ուսանողի հանդեպ անհարգալից վերաբերմունքը այս համալսարանում սկսում է ավելի փոխադարձ բնույթ կրել

Anonymous said...

Ուրախ եմ, որ այս հարցը բարձրացվեց, այն ինձ վաղուց էր անհանգստացնում: Ես վկա եմ եղել, ավելի շուտ մոտ 100-150 հոգի է վկա եղել՝ Կառավարման,Մարքեթինգի, Իրավաբանական ֆակուլտետները:Հուսով եմ մեր միասնական ջանքերի շնորհիվ կհասնենք այն բանին, որ ԿԲ ներկայացուցիչը համալսարան ոտք դնի միայն այն ժամանակ, երբ տիրապետի ուսանողի հետ շփվելու կուլտուրային:

Anonymous said...

De KB-i ashkhatakicnern hatuk unakutyunnerov chen paylum. Erkri vichakn el dzez var orinak :)

Anonymous said...

Malatiaji shukaji vatsharoghnery iranic aveli barehambujr ein u makardakov qan inqn@