Saturday, September 20, 2008

Լսարանաշփոթ, ոչ հստակ դասացուցակներ, անամոթություն

Նորից հիշեցնենք, որ համալսարանը պարտավոր է արդյունավետ կազմակերպել կրթական գործընթացը (ՀՀ օրենքը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին)! Սա նշանակում է հստակ դասաժամ, դասախոսի հստակ ժամանում, հստակ լսարան և հստակ ծրագիր: Ինչևէ, համալսարանը անընդհատ խախտում է այս պահանջը: Բայց չէ որ խոսք տվեցին սեպտեմբերի 3-ին որ կարգուկանոն կլինի!

Սեպտեմբերի 21-ին  2-րդ կուրսի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները նորից կանգնեցին փաստի առաջ. 15 րոպե լսարան փնտրելուց հետո վերջապես գտան! Բայց ինչու դասացուցակում նշվածը չի համապատասխանում իրականությանը, կամ ինչու դասացուցակում չի նշվել լսարանի համարը (կոնկրետ դեպքում): Փաստ է, որ առաջին և երկրորդ կուրսի ուսանողների համար նույն լսարաններն են նշում դասացուցակում, և սկսվում է մի մեծ շուկա...

Ինչու ուսանողը պետք է կորցնի մոտ 15 րոպե իր դասաժամից` լսարան փնտրելու պատճառով? Կամ ինչու պիտի դասախոսների բացակայության պատճառով տուժի ուսանողը! Բացատրենք! Եթե չի գալիս դասախոսը, իսկ ուսանողը սպասում է, ապա նա կորցնում է իզուր ժամանակ, որը, ի դեպ կարող էր ծախսել իր կրթության, աշխատանքի (որն արգելեցին), կամ, լավ, գոնե մի քիչ ավել քնելու համար: Փոխարենը նա պետք է գա և նյարդեր քայքայի դասախոսին սպասելով, որը, միմիայն 30 րոպե անց կբարեհաճի խոստովանել, որ չի կարող ներկա գտնվել դասին, այն էլ բազմիցս զանգերից հետո միայն! 

Այս երևույթը ունի պատճառ և դա միակն է. ոմանք պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները...

2 comments:

Anonymous said...

"Սեպտեմբերի 21-ին 2-րդ կուրսի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները նորից կանգնեցին փաստի առաջ. 15 րոպե լսարան փնտրելուց հետո վերջապես գտան! "

Տարօրինակ է, բայց երբեք սեպտեմբերի 21-ին դասեր չեն լինում, քանզի այդ օրը ոչ աշխատանքային է, ավելին այս տարի սեպտեմբերի 21-ը կիրակի էր, և դասեր չկային:

Anonymous said...

"posted by Movement of Protesting Student at 11:19 PM on Sep 20, 2008"


"Սեպտեմբերի 21-ին 2-րդ կուրսի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները նորից կանգնեցին փաստի առաջ. 15 րոպե լսարան փնտրելուց հետո վերջապես գտան!"



Ինչպես կարող էիք ամսի 20-ին 11:19 PM իմանալ, որ դուք ամսի 21-ին 15 րոպե լսարան եք փնտրելու?