Ինչպես հայտնի է, ռեկտոր Անն-Մարի Շլոսերը ուսխորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ աշխատելու համար վատթարացնող պայմաններ սահմանող իր որոշման հարցով ասել էր, որ այս {որոշումը չի բացառում ուսանողների աշխատելու հնարավորությունը, և բացառիկ դեպքերում ուսանողները կարող են աշխատել համալսարանում սովորելուն զուգահեռ: Նման հնարավորության ընձեռման հիմք կարող են հանդիսանալ ուսումնական վարձը վճարելու նպատակով աշխատանքը և ուսանողի ընտանիքի սոցիալական պայմանների պատճառով աշխատանքի անհրաժեշտությունը: Ամեն դեպքում ուսանողը պետ է հիմնավորված դիմում ներկայացնի` նշելով առկա հանգամանքները}: Ինչևէ, երբ ուսանողը դիմում է ներկայացնում` բերելով անհրաժեշտ հիմնավորումները, նրա ձեռքն են տալիս սոցիալական օգնության դիմումի մի ձև, իբր ինչ-ինչ հիմնադրամների կողմից, թե սոցիալական ծրագրերից դրամական աջակցություն ցուցաբերելու համար:
Ինչևէ, ուսանողին ստիպում են ընկնել փարոս: Բերենք մի քանի կետ սոցիալական օգնության դիմումի ձևից, որպեսզի ընթերցողը ավելի լավ պատկերացում կազմի իրավիճակի մասին. {Ներկայացվելիք հավաստիացնող փաստաթղթեր.
- Նամակ դիմում` ռեկտորի անունով պատճառաբանելով խնդրանքը
- Տեղեկանք աշխատավայրից ընտանիքի բոլոր անդամների համար (ծնողներ, եղբայրներ և քույրեր...) նշելով աշխատավարձի չափը
- Տեղեկանք ընտանիքի կազմի մասին (համայնատիրություն, ժեկ)
- Թոշակի գրքույկների պատճեն
- Տեղեկանք եղբայրների և քույրերի ուսաման մասին
- Մահվան վկայական
- Ամուսնալուծության վկայական
- Հաշմանդամության վկայական
- Փարոսի գրքույկ
- Այլ}
Ստացվում է` ուսանողը անգամ կարող է լինել պետական նպաստառու կամ կենսաթոշակառու, կամ էլ մի դժբախտ պատահարի զոհ, բայց նրան էլի չի թույլատրվի աշխատել... Մյուս կողմից, սա մի այնպիսի բարդ ընթացակարգ է, որ դժվար թե այդքան {մատչելի} լինի ուսանողին: Իսկ ուսանողի դիմումը մերժվում է:
Ավելին, ինչպես երևում է, այս գաղափարի հեղինակները լավ չեն պատկերացնում ՀՀ սոցիալական պաշտպանության դաշտը և ստիպում են ուսանողին ներքաշվել ավելորդ քաշքշուկների մեջ...
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դիմող ուսանողի {բուռն էին դրել} այս փաստաթուղթը սեպտեմբերի 20-ից հետո, այնինչ փաստաթղթում պարզ նշված է {գործերը լրացված հանձնել Գլխավոր քարտուղարություն ամենաուշը սեպտեմբերի 20-ին ժամը 15-ին}:
Այսքանի փոխարեն կարելի էր լինել մի քիչ {ճշտախոս} և {ուղիղ}, և ուսանողին պարզապես ասել հետևյալը. {դու կարող ես դիմել աշխատանքի թույլտվություն ստանալու համար, բայց մենք կմերժենք, ու մի այնպիսի բան կառաջարկենք, որ հրաժարվես}:
Հետաքրքիր է, իսկ կա արդյոք աշխատանքի հարցով գոնե մի բավարարված դիմում...
9 comments:
Ինչ է պատրաստվում անել ուսխորհուրդը այս հարցով
Ajso8 ed inch annormal CONFERANC ER kazmakerpel
NAVOJANY es chem haskanum mi hasarak konferans ete chen karoghanum kazmakerpel inchpes en karoghanum amboghj usumnakan gortsyntacy kazmakerpel
Dra hamar el chen karoxanum.
Uskhorhurdn el boxoqum a, bayc de asoxin lsox a petq.
Suti demokratner en mer hamalsarani xekavarnery!!!
Storagrahavaq@ sharunakvum e...
Storagrahavaqin minchev hima qani hogi e masnakcel?
inchqan storagrvats dimum ka ev inchqann e anhrajesht?
Mnacel e mi erku kurs!
Vorteghic vernenq dimumnery?
ԵՎՍ ՄԵԿ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ...
Այսօր իբր թե ուղեցել են 2-րդ կուրսերում դաստիարակչական աշխատանք կատարեն, բայց ավելի շատ կարծես թե ԻՆՔՆԱՄԵՂԱՅԱԿԱՆՈՎ հանդես գային, ԹԵ ճիշտ է շաբաթ օրվա կոնֆերանսը ուներ իր թերացումները, բայց դուք էլ ձեզ կարգին չէիք պահում..
ԱՅ ՀԱՐԳԵԼԻՆԵՐՍ,մեր համապատասխան վերաբերմունքը միշտ պայմանավորված է ձեր տված գիտելիքի, կամ կազմակրեպած ինչ-որ միջոցառումների տնազի ԱՐԺԱՆԻ.
կարճ ասած` KAKOI PRIVET TAKOJ ATVET
Համ էլ այդ ի՞նչ կոնֆերանսներ եք կազմակերպում ես հիմա չեմ հասկանում դա կոնֆերա՞նս է, թե՞ դաս, եթե կոնֆերանս է ապա ինչո՞ւ են ներկա բացակա անում, եթե դաս է ապա ինչո՞ւ են ռադիոյով հայտարարում, տարորինակ մարդիկ են երեւի ուզում են մի կրակոցով երեք կուրս պառկեցնեն, ախր հերիք չի մանկական, եւ պարզունակ խորամանկություններ անեք, կարծում եք , չենք հասկանում ...
Ձեր մոտ դա որպես դաս եք գարնցում, բայց դասախոսին գումար չեք տալիս, այդ գումարը չգիտեմ ում գրպանն է գնում, համ էլ միշտ հյուրեր եք հրավիրում, որ կարողանաք ասեք տեսեք, թե ինչպիսի ակտիվ կյանք է ՀՖՀՀ-ի ներսում, հյուրերն էլ չգիտեն, որ դա դաս է, եւ իրենց հաշվին համալսարանը փող է աշխատում, միամիտ-միամիտ գալիս են.
*Մալադեց :( իրոք որ մի կրակոցով
-համ դասաժամ եք ուսանողի հաշվին գրանցում,(այսինքն վարձից հանում եք)
-համ ձրի դասախոս եք ճարում,
-համ էլ լավ գովազդ եք կազմակերպում.
ՈՎ ՉԻ ՈՒԶԻ ՈՐ...
Խեղչճ նախկին ուսանոներին էլ կանչում եք, գալիս են Լիոնիդ Ենգիբարյանի օրն են ընկում, գնում են, էլ դրանք ով գիտի ռիսկի կդիմեն նման հարցերում... :)
ԿԱՄ կարող է մի գեղեցիկ օր ասեն որ այդ դասից էլ պետք է քննություն լինի :)
Ստորագրելու թղթերից կարելի է վերցնել Ուսխորհրդի սենյակից:
Post a Comment